«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ադրբեջանի տնտեսությունը կորցրել է 9,4 մլրդ դոլար երկու տարում

Ադրբեջանի տնտեսությունը կորցրել է 9,4 մլրդ դոլար երկու տարում
21.11.2016 | 22:52

Վերջին երկու տարիներին Ադրբեջանի տնտեսությունը կորցրել է 9,4 մլրդ դոլարի կամ 5,5 տոկոսի ներդրումներ՝ հայտնում է ադրբեջանական azadliq.info կայքը:
Կորստի 3,9 մլրդ դոլարը բաժին է ընկնում 2015-ին, իսկ 5,5 մլրդ դոլարը՝ 2016-ին: Փորձագետ Նեմաթ Ալիևի խոսքով՝ անկման միտումը կշարունակվի: Հիմնական հարվածը եղել է ոչ նավթային հատվածին, այս հատվածում գրանցել է 7,7 մլրդ դոլարի կամ 72 տոկոսի կորուստ:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Ադրբեջանի տեղական ներդրողների ներդրումները 8,8 մլրդ դոլարով` 74 տոկոս, իսկ արտասահմանյան ներդրումները 20 տոկոսով կրճատվել են:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ